Լուրեր

Ռոդրիգոն կտեղափոխվի ԱՊԼ–ն ներկայացնող ակումբ
11.11.2025
657 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը մտածում է «Ռեալից» հեռանալու մասին, հաղորդում է The Madrid Views–ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ բրազիլացուն դուր չի գալիս ակումբում իր ներկայիս դերը, նա դժգոհ է ստացած խաղաժամանակից և մտադիր է ձմռանը փոխել ակումբը։

«Արքայական ակումբը» մտադիր է լսել առաջարկներ և դիտարկում է միայն վաճառքը, վարձակալությունը բացառված է։

Ռոդրիգոն նախապատվությունը տալիս է կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում շարունակելուն։