• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Անգլիական գրանդը հետաքրքրված է Վալվերդեի ծառայություններով

Լուրեր

Անգլիական գրանդը հետաքրքրված է Վալվերդեի ծառայություններով
10.02.2023
3704 0

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի ծառայություններով, հայտնում է El Nacional-ը:

Անգլիական ակումբը ցանկանում է օգտվել ԱԱ-2022-ից հետո ուրուգվայցու ոչ այդքան լավ մարզավիճակից ու առավել համեստ գումար առաջարկել՝ 65 միլիոն եվրո:

Այնուամենայնիվ, մադրիդյան ակումբի ղեկավարությունը մտադիր չէ բաժանվել խաղացողից:

24-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալում» մասնակցել է 32 խաղի, խփել 9 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում:


Ամենակարդացված