• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ալաբան ընտրել է հաջորդ մրցաշրջանում իր խաղային դիրքը. Անչելոտիի գործը բարդանում է

Լուրեր

Ալաբան ընտրել է հաջորդ մրցաշրջանում իր խաղային դիրքը. Անչելոտիի գործը բարդանում է
21.07.2022
3703 0

Դավիդ Ալաբան Կառլո Անչելոտիին հայտնել է, որ նախընտրում է խաղալ պաշտպանության կենտրոնում, հաղորդում է Relevo-ն։

Ավստրիացին Էդեր Միլիտաոյի հետ միասին մեծ հաջողության հասավ «Ռեալում»՝ դաշտի կենտրոնում խաղալիս։ Ֆուտբոլիստները հաջողությամբ կարողացան փոխարինել Սերխիո Ռամոսին ու Ռաֆայել Վարանին։

Այնուամենայնիվ, այս ամառ ակումբը թիմ հրավիրեց Անտոնիո Ռյուդիգերին և Կառլո Անչելոտին պատրաստվում էր Ալաբային տեղափոխել նրա համար հարազատ ձախ եզր։

Սակայն Դավիդը ցանկանում է պահպանել անցյալ տարվա խաղային դիրքը և այս դեպքում Անչելոտիի համար դժվարանում է մեկնարկային կազմն ընտրելը։

Կարծես թե, թոփ պաշտպաններից մեկը հաջորդ մրցաշրջանում նստելու է պահեստայինների նստարանին։