Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան շարունակում է վերականգնվել վնասվածքից և ծրագրում է շարք վերադառնալ օգոստոսի 4–ից, երբ կայանա նոր մրցաշրջանին պատրաստվելու համար «Ռեալի» առաջին մարզումը, հաղորդում է Marca–ն։
«Արքայական ակումբի» պայմանագիրն Ալաբայի հետ լրանում է 2026 թվականին, իսկ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում։ Այնուամենայնիվ, ավստրիացին ցանկանում է Մադրիդում իր վերջին մրցաշրջանը անցկացնել շատ բարձր մակարդակով։
Պաշտպանը վստահ է, որ իր խաղաոճն ու գնդակի վերահսկման հմտությունները կգնահատվեն Ալոնսոյի կողմից։