Չնայած այն հանգամանքին, որ Վինիսիուս Ժունիորը ամառային արձակուրդի է մեկնել, այնուամենայնիվ, նա «Ռեալի» ղեկավարությանը ստիպել է նյարդայնանալ, հաղորդում է Cadena SER–ը։
Նոր պայմանագրով նա ցանկանում է վաստակել այնքան, որքան ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
Այս պահին կողմերից ոչ ոք գոհ չէ․ ո՛չ Վինիսիուսը, քանի որ նա դեռ չի երկարաձգել պայմանագիրն իր պայմաններով, ո՛չ էլ Պերեսը, որը չի կարողանում համաձայնության եզրեր գտնել։