• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալում» կարծում են, որ Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխվելը կօգնի իրականացնել Մբապեի տրանսֆերը

Լուրեր

«Ռեալում» կարծում են, որ Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխվելը կօգնի իրականացնել Մբապեի տրանսֆերը
06.07.2021
2906 0

«Ռեալն» առաջվա պես մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։

Մադրիդյան ակումբում կարծում են, որ յուրաքանչյուր օր, որ Լիոնել Մեսսին ազատ գործակալի կարգավիճակում անցկացնում է, «Ռեալի» օգտին է, քանի որ «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր կնքելու դժվարությունները արգենտինացուն մոտեցնում են ՊՍԺ-ին։

Եթե Մեսսին ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքի, ապա Կիլիան Մբապեին ու Նեյմարին թիմում պահելը անհնար կդառնա՝ հաշվի առնելով ֆինանսական ֆեյր փլեյը։ Այդ պարագայում փարիզցիները կհրաժարվեն ֆուտբոլիստներից մեկից։

«Եթե Լեոն ՊՍԺ տեղափոխվի, ապա Մբապեն կհեռանա։ Մենք գիտենք, որ դա տրանսֆերային հնարավորություն կստեղծի և այդ դեպքում ինչու՞ ոչ»,- «Ռեալի» ղեկավարության անդամներից մեկի խոսքերն է հաղորդում AS-ը։


Ամենակարդացված