Լուրեր

Հայտնի է, թե որ դեպքում Զիդանը չի հեռացվի
02.02.2021
2516 0
Հայտնի է դարձել, թե որ դեպքում Մադրիդի «Ռեալի« գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կշարունակի աշխատանքն ակումբում։

AS-ի տեղեկություններով, ֆրանսիացի մասնագետին չեն հեռացնի, եթե «սերուցքայինները» դառնա Չեմպիոննների լիգայի ընթացիկ խաղարկության հաղթող։

Ավելի վաղ «Ռեալը» դուրս էր մնացել Իսպանիայի գավաթի ու սուպերգավաթի խաղարկություններից, իսկ Պրիմերայի մրցաշարային աղյուսակում թիմը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ատլետիկոյին» զիջելով 10 միավորով։ Ընդ որում, «ներքնակները» դեռ 1 խաղ պակաս են անցկացրել։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի խաղարկությունում «Ռեալը» պետք է հանդիպի «Ատալանտային»։ Առաջին հանդիպումը կկայանա Իտալիայում՝ փետրվարի 24-ին։ Պատասխան հանդիպումը ՝ Իսպանիայում՝ մարտի 16-ին։