• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» չի բանակցի Մբապեի հետ, քանի դեռ ՊՍԺ-ն համաձայնություն չի տվել

Լուրեր

«Ռեալը» չի բանակցի Մբապեի հետ, քանի դեռ ՊՍԺ-ն համաձայնություն չի տվել
19.07.2023
2294 0

Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում բանակցել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ մինչև այն պահը, քանի դեռ փարիզյան ակումբն անձամբ չի հայտնել ֆուտբոլիստին վաճառելու ցանկության մասին, հաղորդում է El Debate-ն:

Մադրիդյան ակումբը չի ցանկանում հայտնվել այնպիսի իրավիճակում, որտեղ իր առաջարկն անտեսվելու է: Ակումբը 2022 թվականի ամռանը 200 միլիոն եվրո էր առաջարկել Մբապեի համար, բայց ֆրանսիական ակումբը ոչի մի կերպ չէր արձագանքել: 

10 օր առաջ ՊՍԺ-ն առաջարկել է Մբապեին հրաժարվել հավատարմության բոնուսից, որը կազմում է 40 միլիոն եվրո: Մբապեն այդ գումարը կստանա, եթե ակումբում մնա մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը: Նման վերաբերմունքը զայրացրել է Մբապեին և նա չի պատրաստվում հրաժարվել այդ գումարից: