Հոդվածներ

Կասիլիաս. «Կլասիկոյում» «Ռեալը» բացարձակ ֆավորիտ է»
21.04.2024
681 0

«Ռեալի» նախկին դարպասապահ և ավագ Իկեր Կասիլիասը իր կարծիքն է հայտնել այսօր կայանալիք «Կլասիկոյի» մասին։

«Նախ հակիրճ ներկայացնեմ, թե ինչ է զգում «Բարսելոնան» ՉԼ-ից դուրս մնալուց հետո՝ այն պարագայում, երբ առաջիկա մրցակիցը «Ռեալն» է։ Նրանք այս խաղին մոտենում են ճնշված, քանի որ ունեին առավելություն «ՊՍԺ»-ի նկատմամբ, սակայն չկարողացան հաջորդ փուլ դուրս գալ։

«Ռեալի» պարագայում ճիշտ հակառակն է։ Նրանք խաղին մոտենում եմ մեծ էներգիայով և հաղթողի հոգեբանությամբ։ Ներկա պահին «Ռեալը» բացարձակ ֆավորիտ է «Կլասիկոյում»։ Հաղթելու դեպքում նրանք կապահովեն չեմպիոնությունը։ Նույնսիկ ոչ ոքին շատ քիչ շանսեր կթողնի «Բարսելոնային»։ 

Բացի պարտությունից, մյուս բոլոր արդյունքները դժգոհ չեն թողնի «Ռեալի» երկրպագուներին». նշել է Կասիլիասը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված