• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին բացատրել է, թե ինչու Վալվերդեն և Կամավինգան ավելի շատ խաղաժամանակ չեն ստանում

Հոդվածներ

Անչելոտին բացատրել է, թե ինչու Վալվերդեն և Կամավինգան ավելի շատ խաղաժամանակ չեն ստանում
06.11.2021
3480 0

«Ռայո Վալեկանոյի» դեմ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ընթացքում «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բացատրել է, թե ինչու վերջին շրջանում Վալվերդեն և Կամավինգան ավելի շատ խաղաժամանակ չեն ստանում։ 

«Ես շատ բան չեմ փոխել կիսապաշտպանությունում, քանի որ նրանց մոտ ամեն բան կարգին էր։ Կրոսը, Մոդրիչը և Կազեմիրոն հիանալի են կատարում իրենց առջև դրված խնդիրները։ 

Վալվերդեն 21 տարեկան է, իսկ Կամավինգան 18։ Նրանց բախտ է վիճակվել տեսնել լավագույններին և շատ բան սովորել նրանցիցի։ Նարնք թիմի ներկան և ապագան են». նշել է Անչելոտին։

Վերջին շրջանում Վալվերդեն վնասվածքերի պատճառով բաց թողեց մի քանի հանդիպում, սակայն նույնիսկ այն ժամանակ, երբ նա վնասվածք չուներ, Անչելոտին գերադասում էր մեկնակային կազմում տեսնել Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո եռյակին։ 

Ինչ վերաբերում է Կամավինգային, ապա վերջինս մի քանի հանդիպում հասցրել է անցկացնել թիմի մեկնարկային կազմում, սակայն դա եղել է այն ժամանակ, երբ այդ եռյակից որևը մեկը պատրաստ չի եղել հանդիպմանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված