• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Կարելի է ասել՝ սա ֆուտբոլ չէր». Զիդանի մամուլի ասուլիսը՝ «Օսասունայի» դեմ խաղից հետո

Հոդվածներ

«Կարելի է ասել՝ սա ֆուտբոլ չէր». Զիդանի մամուլի ասուլիսը՝ «Օսասունայի» դեմ խաղից հետո
09.01.2021
2014 0

Լա լիգայի 18-րդ տուրի` «Օսասունա» - «Ռեալ» հանդիպումից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացավ «էլ Սադար» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:

Խաղի մասին.

«Պետք է համակերպվենք արդյունքի հետ ու մոռանալով այս խաղը՝ տրամդրվենք հինգշաբթի օրը կայանալիք հանդիպմանը: Ծանր պայմաններում փորձեցինք ամեն ինչ անել հաղթանակի համար: Կարելի է ասել՝ սա ֆուտբոլ չէր: Ընդհանրապես այս 2 օրում բավականին դժվարությունների հանդիպեցինք (նկատի ունի վատ եղանակային պայմաններում թռիչքը դեպի Պամպլոնա, որը տևել էր մոտ 3 ժամ): Դեռևս չգիտենք՝ երբ կվերադառնանք Մադրիդ: Առջևում «Ատլետիկի» դեմ խաղն է»:

Հարկավո՞ր էր հետաձգել այս հանդիպումը.

«Այո՛, իհարկե: Խաղադաշտ դուրս եկանք, քանի որ մեզ ասվեց, որ հանդիպումը կայանալու է: Բոլորն են ցանկանում տեսնել ֆուտբոլային հանդիպում՝ համապատասխան պայմաններում: Այսօր այդ պայմանները ապահովված չէին: Ամեն դեպքում պետք է վերականգնվենք և պատրաստցվենք սուպերգավաթային խաղին»:

Թռիչքը.

«Չեմ կարծում երեքժամյա թռիչքը այս արդյունքի գլխավոր պատճառն էր: Խոտածածկը ոչ պատշաճ վիճակում էր, ու հենց դա էր մեր հիմնական խնդիրը»:

Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ռեալը» մրցելու է «Ատլետիկի» հետ: Հանդիպումը կայանալու է հունվարի 14-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված