Հոդվածներ

Նոլիտո. «Ռեալը» թիմ է, որը կարող է ցանկացած պահի ճախրել»
07.04.2024
601 0

«Բարսելոնայի» և «Ման Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Նոլիտոն կիսվել է «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» դիմակայության վերաբերյալ իր կարծիքով։ 

«Պեպի խաղաոճը շատ չի փոխվել, իսկ ահա «Ռեալի» դեպքում՝ նոր սերունդը թիմը ավելի շարժուն ու արագ է դարձել։ Երբ դիտում ես նրանց խաղերը, երևում է, որ մրցակիցը վերահսկում է խաղի ընթացքը, կամ նրանց թվում է, թե դա այդպես է, բայց երկու վայրկյանի ընթացքում «Ռեալը» երկու գոլ է խփում։ Վինիսիուս, Ռոդրիգո, Բելինգեմ... Սա թիմ է, որը կարող է ճախրել։

Ըստ իս, հաջորդ փուլ դուրս կգա այն թիմը, որը քիչ սխալներ կունենա մանր իրավիճակներում։ Սա, կարելի է ասել, լավագույն դիմակայությունն է, որին կարող ենք հիմա հետևել, թեպետ «Բորուսիա»-«Ատլետիկոն» ևս խոստանում է հետաքրքիր լինել։ Մենք հիանալի ժամանակ կանցկացնենք». նշել է Նոլիտոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված