• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է, թե ինչ գումարի դիմաց է «Ռեալը» պատրաստ բաժանվել Բրահիմ Դիասից

Հոդվածներ

Հայտնի է, թե ինչ գումարի դիմաց է «Ռեալը» պատրաստ բաժանվել Բրահիմ Դիասից
06.04.2024
1031 0

El Debate-ի տեղեկացմամբ, Մադրիդի «Ռեալը» դիտարկում է մոտ ապագայում Բրահիմ Դիասից բաժանվելու տարբերակը։ 

Դիասի հեռանալը մեծամասամբ կախված է այն հանգամանքից, թե որքանով նա իրեն լավ կզգա Կիլիան Մբապեի հնարավոր տեղափոխությունից հետո։ Եթե ֆուտբոլիստը դժգոհ լինի ստացած խաղաժամանակից և ցանկանա հեռանալ, «Ռեալը» չի խոչընդոտի։ 

Աղբյուրի փոխանցմամբ, «Արքայական» ակումբը Դիասի տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ մոտ 60 մլն եվրո։ Նման գումարը կապված է այս մրցաշրջանում կիսապաշտպանի հիանալի ելույթների հետ։ 

Մարկոացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում մասնակցել է 34 հանդիպման, դարձել 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, բայց սա այն պարագայում, երբ մեկնարկային կազմում հայտնվել է ընդամենը 17 անգամ։ 

Ներկա պահին Transfermarkt-ը Դիասի տրանֆերային արժեքը գնահատում է 35 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված