• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոդրիչ. «Կարծում եմ շատ արագ համաձայնության կգանք «Ռեալի» հետ նոր պայմանագրի հարցում»

Հոդվածներ

Մոդրիչ. «Կարծում եմ շատ արագ համաձայնության կգանք «Ռեալի» հետ նոր պայմանագրի հարցում»
17.01.2022
1793 0

«Ատլետիկ Բիլբաոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Լուկա Մոդրիչը խոսել է «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքելու մասին։ 

«Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել ակումբի հետ և վստահ եմ, որ մենք համաձայնության կհասնենք։ 

Նոր պայմանագիր հարցում ինձանից մշտապես մոտ երկու րոպե է պահանջվել որոշում կայացնելու համար։ Իմ ցանկությունը ակնհայտ է և ես վստահ եմ, որ շատ արագ համաձայնության կհասնենք ակումբի հետ։ «Ռեալում» նույնպես դա ցանկանում են». նշել է Մոդրիչը։ 

Խորվաթ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի ամռանը, և նշվում է, որ կողմերը արդեն իսկ համաձայնության են հասել նոր պայմանագրի հարցում, որը նախատեսված է մինչ 2023 թվականը և ըստ որի ֆուտբոլիստի աշխատավարձը կրճատվելու է 10%-ով։ 

Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված