• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» հարձակվողը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային թիրախում

Հոդվածներ

«Ռեալի» հարձակվողը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային թիրախում
28.03.2024
1607 0

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուի ծառայություններով, հաղորդում է Relevo–ն։

Մի քանի շաբաթ առաջ ՄՅՈՒ–ի մարզական ղեկավարության ներկայացուցիչները ժամանել են Իսպանիա, որտեղ մի քանի հանդիպում են անցկացրել ֆուտբոլիստի գործակալի և տարբեր ակումբների ներկայացուցիչների հետ։

«Ռեալի» հարձակվողը դիտարկվում է որպես Ռասմուս Հոյլունդին հավանական փոխարինողի։

Ընթացիկ մրցաշրջանում Խոսելուն մասնակցել է Լա լիգայի 27 հանդիպման, դարձել 8 գոլի և 2 ասիստի հեղինակ։


Ամենակարդացված