Հոդվածներ

«Ռեալը» հատուկ դիմակներով մարզում է անցկացրել
14.03.2024
507 0

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները երեկվա մարզումներն անցկացրել են հատուկ դիմակներով, որի շնորհիվ տպավորություն է ստեղծվում, որ մարզումն անց է կացվում բարձր լեռնային շրջանում՝ թթվածնով պակաս վայրում։

Դրա շնորհիվ մարզչական շտաբը և ֆիզպատրաստության մարզիչ Պինտուսը ցանկանում են մրցաշրջանի վճռորոշ հատվածում բարձրացնել ֆուտբոլիստների ֆիզպատրաստության մակարդակը։

«Արքայական ակումբից» հաղորդում են, որ մարզման այս տեսակը ոչ մի կապ չունի վերջին շաբաթներին թիմի ցուցադրած ոչ շատ լավ խաղի հետ։

Հիշեցնենք, որ «Ռեալը» 69 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ Չեմպիոնների լիգայում նվաճել է քառորդ եզրափակիչի ուղեգիր։


Ամենակարդացված