Հոդվածներ

Անչելոտի. «Իմ թիմը սովոր չէ զիջել նման խաղերում»
03.11.2021
2048 0

Կիևում տարած վստահ հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները չեն պատրաստվում բավարարվել և ցանկանում են առաջիկա խաղում ապահովել իրենց տեղը ՉԼ-ի 1/8 եզրափակչում։ «Շախտյորի» դեմ կայանալիք խաղից առաջ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է այդ մասին։

«Ամեն բան կարգին է։ Մենք լավ գիտենք մեր մրցակցին։ Այս խաղում հաղթանակը մեծ նշանակություն ունի։ Այս տուրում խմբում շատ բան է որոշվելու։ 

Եթե այս խաղում պարտվենք, ապա պարտավոր կլինենք հաղթել մնացած երկու խաղերում, իսկ այս խաղում հաղթանակը մեզ ավելի կմոտեցնի մեր առջև դրված նպատակին։ Իմ թիմը սովոր չէ զիջել նման խաղերում».- նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված