Հոդվածներ

Ռոնալդոն՝ Մբապեի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին
12.03.2024
1902 0

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ «Արքայական ակումբ» տեղափոխության մասին։

«Մադրիդում բոլորն անհամբեր սպասում են Կիլիանին։ Կարծում եմ՝ եթե նա տեղափոխվի «Ռեալ», ապա շատ լավ ընտրություն կկատարի։ Դրանից հետո նա կարող է վերջապես ստանալ «Ոսկե գնդակը»,– բրազիլացու խոսքը մեջբերում է Daily Mail–ը։

Փետրվարի 15–ին տեղեկություն ստացվեց, որ Մբապեն ՊՍԺ–ի ղեկավարությանը հայտնել է՝ ամռանը հեռանալու մտադրության մասին։

2024 թվականի մարտի սկզբին Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ փարիզյան ակումբը հեռանալու մասին կհայտարարի անմիջապես այն բանից հետո, երբ նա պայմանագրի հարցում համաձայնության հասնի «Ռեալի» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում 25–ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 35 հանդիպման, դարձել 34 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված