• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Միլիտաո. «Ապացուցեցի, թե ինչու եմ համարվում «Ռեալի» պատմության ամենաթանկարժեք պաշտպանը»

Հոդվածներ

Միլիտաո. «Ապացուցեցի, թե ինչու եմ համարվում «Ռեալի» պատմության ամենաթանկարժեք պաշտպանը»
19.06.2022
4414 0

Էդեր Միլիտաոն, ով այժմ ացկացնում է իր հանգիստը, խոսել է ավարտված մրցաշրջանի և իր ելույթների մասին։

«Շատ լավ մրցաշրջանից հետո ես վաստակել եմ ընտանիքիս հետ հանգիստը։ Այժմ մենք պետք է հնարավորինս լավ օգտագործենք այն ազատ ժամանակը, որն ունենք։ 

Հանգստի սկզբնական հատվածում պետք է ավելի շատ ժամանակ տրամադրես ընտանիքիդ։ Երբ կմնա մոտ երկու շաբաթ, արդեն կսկեմ մտածել ֆիզիկական վիճակս վերականգնելու մասին։ Այժմ ժամանակն է ընտանիքիս անդամների հետ լինելու։ 

Երբ հեռացան Ռամոսն ու Վարանը, մարդիկ շատ էին խոսում նրանց ձեռքբերումների մասին։ Ես մտածեցի, որ եկել է ժամանակը ցույց տալու, որ նրանք կարող են հույս դնել նաև ինձ վրա։  Ես հիանալի խաղ եմ ցուցադրել երկրպագուներին և ապացուցել, թե ինչու եմ «Ռեալում»։ 

Երբ տեղափոխվեցի Մադրիդ, ամեն բան այնքան էլ լավ չսկսվեց ինձ համար, քանի որ թիմում հանդես էին գալիս երկու պաշտպաններ, ովքեր երկար տարիներ պահել էին այդ դիրքը։ Նրանց հեռանալուց հետո ես ապացուցեցի, թե ինչու եմ համարվում «Ռեալի» պատմության ամենաթանկարժեք պաշտպանը». ասել է Միլիտաոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված