Հոդվածներ

Այսօր Ֆլորենտինո Պերեսի ծննդյան տարեդարձն է
08.03.2024
824 0

Այսօր՝ մարտի 8–ին՝ Մադրիդի «Ռեալի» և համաշխարհային պատմության մեծագույն նախագահներից մեկը՝ Ֆլորենտինո Պերեսը դարձավ 77 տարեկան։

Նրա գլխավորությամբ «Ռեալ Մադրիդը» նվաճել է 33 տիտղոս․ նա հանդիսանում է ակումբի պատմության ամենատիտղոսակիր ղեկավարը։

Ֆլորենտինոյի գլխավորությամբ «Ռեալը» վերադարձրեց իր ֆինանսական հզորությունը և ակումբի պատմության լավագույն ժամանակաշրջաններից մեկն է ապրում։

Նրա օրոք վերակառուցվեց «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնը, «Ռեալը» երեք տարի անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում՝ ֆուտբոլի նորագույն պատմության մեջ մի նոր, անհաղթահարելի նշաձող սահմանելով։

Շնորհավորում ենք նախագահին և նրան մաղթում երկար տարիների կյանք և նորանոր հաջողություններ։



Ամենակարդացված