• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լունինը վերջապես գոհ է «Ռեալում» իր դերից. Ակումբը չի պատրաստվում հրաժեշտ տալ նրան

Հոդվածներ

Լունինը վերջապես գոհ է «Ռեալում» իր դերից. Ակումբը չի պատրաստվում հրաժեշտ տալ նրան
29.02.2024
813 0

Տիբո Կուրտուայի վնասվածքից հետո «Ռեալում» որոշում կայացրին թիմ հրավիրել Կեպային, ով պետք է փոխարիներ բելգիացուն։ 

Սակայն որոշ ժամանակ անց իսպանացի դարպասապահը ևս վնասվածք ստացավ և այդ պահին եկավ Անդրեյ Լունինի աստղային ժամը։ Մրցաշրջանի մեծ մասում Անչելոտին դարպասապահի դիրքում անընդհատ փոփոխություններ էր կատարում, որպեսզի Կուրտուային արժանի փոխարինող գտնի։.

Այդ ամենը կարող էր դուր չգալ ֆուտբոլիստներին և երկրպագուներին, քանի ոի թիմին ստաբիլություն էր անհրաժեշտ։ Եվ կարծես թե Անչելոտին կայացրել է իր որոշումը։ Թիմի վերջին 7 խաղերում դարպասը պաշտպանել է Անդրեյ Լունինը։ 

The Athletic-ի փոխանցմամբ, ուկրաինացի դարպասապահը գոհ է թիմում իր դերից։ Նա կարծում է, որ իր խաղով զսպել է այն մարդկանց, ովքեր կասկածներ ունեին նրա որակների շուրջ։ Մադրիդում գտնում են, որ նա լավագույնս է փոխարինել Կուրտուային։

Իսկ ահա Կեպային այս իրավիճակը դուր չի գալիս։ Մեծ հավանականությամբ ամռանը իսպանացի դարպասապահը կհեռանա «Արքայական» ակումբից։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված