• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոդրիչը դեռ նոր պայմանագիր չի կնքել «Ռեալի» հետ. Մի շարք ակումբներ հետևում են իրավիճակին

Հոդվածներ

Մոդրիչը դեռ նոր պայմանագիր չի կնքել «Ռեալի» հետ. Մի շարք ակումբներ հետևում են իրավիճակին
13.03.2022
1841 0

Լուկա Մոդրիչը դեռևս նոր պայմանագիր չի կնքել «Ռեալի» հետ։ 

Marca-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստը բանավոր համաձայնություն է ձեռք բերել ակումբի հետ, սակայն նոր պայմանագիրը դեռևս կնքված չէ։ Եվրոպայի մի շարք թոփ ակումբներ հետևում են իրավիճակին։ 

«Ռեալում» հասկանում են, թե որքան կարևոր դեր ունի Մոդրիչը, և ամենայն հավանականությմաբ կողմերը նոր պայմանագիր կկնքեն։ 

Ֆուտբոլիստը ցանկություն ունի մնալ «Արքայական» ակումբում։ 

Հիշեցնենք, որ նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է գալիք ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկան մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղիանկ:

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված