Հոդվածներ

Բելինգեմի ապաքինման վերաբերյալ կարևոր տեղեկություն
29.02.2024
1229 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը պատրաստ կլինի «Վալենսիայի» դեմ խաղին:

AS-ի հաղորդմամբ՝ անգլիացին ամբողջությամբ ավարտած կլինի վնասվածքից վերականգնումն ու կհայտնվի թիմի հայտացուցակում;

Միևնույն ժամանակ մարզչական շտաբը նախընտրում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը խաղա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Լայպցիգի» դեմ խաղում ու ռիսկի չդիմի «Վալենսիայի» հետ հանդիպմանը:

«Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա մարտի 2-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված