Հոդվածներ

«Պալմեյրասը» խնդրանքով դիմել է «Ռեալին»:
22.02.2024
3804 0

«Պալմեյրասը» խնդրանքով դիմել է «Ռեալին»:

Goal-ի տեղեկություններով, բրազիլական ակումբը խնդրել է մինչև դեկտեմբեր թիմում թողնել Էնդրիկին, որը նախնական պայմանավորվածության համաձայն՝ մադրիդյան գրանդին պետք է միանա հուլիսին:

«Պալմեյրասում» կարծում են, որ Կիլիան Մբապեի տեղափոխությունից հետո «Արքայական ակումբը» կարող է Էնդրիկին թույլ տալ մինչև տարեվերջ մնալ Բրազիլիայում:

Հիշեցնենք, որ 17-ամյա ֆուտբոլիստը «Պալմեյրասի» կազմում անցկացրած 62 խաղում դարձել է 18 գոլի և 2 ասիստի հեղինակ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված