Հոդվածներ

Նեյմարը հավանել է Մբապեին քննադատող գրառումը
20.02.2024
3888 0

ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեի նախկին խաղընկեր, արաբական «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը հավանել է ֆրանսիացուն քննադատող գրառումներից մեկը:

Jogada Ensaiada-ը գրել է.

«Ոչ մի խաղացող չպետք է թիմից բարձր լինի: Երբ ՊՍժ-ն սկսեց բանակցել այլ ակումբների հետ, ինչ-որ ֆրանսիացու Էգոն վատթարացրեց թիմային մթնոլորտը: Բոլոր ցանկությունների կատարվելուց հետո նա հայտնել, որ հեռանում է»:

Հենց այս գրառումն է հավանել բրազիլացին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիան Մբապեն 5 տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված