Հոդվածներ

Ռիկելմե. «Կրոսը ֆուտբոլի Ֆեդերերն է»
19.02.2024
941 0

«Բարսելոնայի» և «Վիլյառեալի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ «Բոկա Խունիորսի» նախագահ Խուան Ռոման Ռիկելմեն տպավորված է Թոնի Կրոսով։

«Ռեալի» կազմից ինձ դուր է գալիս Կրոսը։ Նա ֆուտբոլի Ֆեդերերն է։ Նրանք երկուսն էլ կարող են անցկացնել մի ամբողջ հանդիպում, իսկ հետո գնալ տուն՝ նույնիսկ առանց լոգանք ընդունելու։ Դա անհավատալի է։ Նրանք նույնիսկ չեն քրտնում։ Նրանք  աներևակայելի մակարդակի խաղացողներ են։

«Մադրիդում» ինձ դուր է գալիս նաև Բելինգեմը». նշել է Ռիկելմեն։

Արգենտինացին նաև անդրադարձել է Դանի Կարվախալին։ 

«Երբեմն հարց է առաջանում, թե ինչու՞ որոշ ֆուտբոլիստներ չեն գնահատվում այնպես, ինչպես պետք է։ Կարվախալը երբեք չի գնահատվել իր վաստակածի չափով, բայց միևնույն է, նա մնում է «Ռեալի» պատմության կարևորագույն աջ պաշտպաններից մեկը։  Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է». ասել է լեգենդար ֆուտբոլիստը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված