Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կարող է դառնալ «Գալաթասարայի» խաղացող։ 32-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է թուրքական ակումբի ուշադրության կենտրոնում, որը նրան դիտարկում է որպես հիմնական թիրախ՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմը ուժեղացնելու համար։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Գալաթասարայն» ակտիվորեն աշխատում է պաշտպանի տեղափոխության ուղղությամբ։ Ակումբի գլխավոր մարզիչ Օքան Բուրուկը հետաքրքրված է խաղացողի ծառայություններով՝ գնահատելով նրա փորձն ու խաղային որակները։ Նշվում է, որ Անտոնիոն բաց է առաջարկների համար։ «Գալաթասարայը» նախ ծրագրում է բանակցություններ վարել Ռյուդիգերի հետ, ապա պաշտոնական առաջարկ ներկայացնել «Ռեալին»։
Ռյուդիգերի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, և դրա երկարաձգումը հարցականի տակ է։ 2025/2026 մրցաշրջանում Ռյուդիգերը «Ռեալի» կազմում մասնակցել է երեք հանդիպման։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։
Fanat, Realmadrid.am
Հայերեն