Հոդվածներ

Relevo. Ալֆոնսո Դևիսը համաձայնության է հասել «Ռեալի» հետ
15.02.2024
2148 0

Մադրիդի «Ռեալը» անձնական պայմանագրի հարցում պայմանավորվածության է հասել «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ, հաղորդում է Relevo–ն։

Գործարքն ավարտին հասցնելու համար դեռ պետք է մյունխենյան ակումբի հետ պայմանավորվել տրանսֆերային արժեքի հարցում։ 

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 27 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։ Transfermarkt–ը 70 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։


Ամենակարդացված