• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Չուամենին պատասխանել է «Լիվերպուլ» կամ «Ռեալ»՝ հնարավոր տեղափոխության հարցին

Հոդվածներ

Չուամենին պատասխանել է «Լիվերպուլ» կամ «Ռեալ»՝ հնարավոր տեղափոխության հարցին
27.05.2022
2276 0

«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին պատասխանել է «Լիվերպուլ» կամ «Ռեալ»՝ հնարավոր տեղափոխության հարցին:

«Ինձ դուր է գալիս և՛ «Ռեալը», և՛ «Լիվերպուլը»: Նայում եմ անգլիական և իսպանական հանդիպումներ: Իսպանիայում և Անգլիայում խաղալը տարբեր է, սակայն ինձ համար ավելի շատ ադապտացվելու խնդիր է»,- ասել է ֆրանսիացին:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Չուամենին տեղափոխվելու է Մադրիդ: Գործարքի արժեքը կազմելու է 80 մլն եվրո:

Մայիսի 28-ին Փարիզում ՉԼ-ի եզրափակիչում «Լիվերպուլն» ու «Ռեալը» վիճարկելու են բաղձալի գավաթը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված