• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Երազանքն արդեն իրականություն է. հայտնի են առաջին քուիզի հաղթողները

Հոդվածներ

Երազանքն արդեն իրականություն է. հայտնի են առաջին քուիզի հաղթողները
09.02.2024
1965 0

Մադրիդի «Ռեալի» հայաստանյան ֆան ակումբի կազմակերպած առաջին ինտելեկտուալ քուիզի հաղթողները հայտնի են.

1-ին տեղում է «Ero7» օգտատերը, որը տվել է 9 ճիշտ պատասխան: Նա արժանանում է ուղևորության Մադրիդի «Ռեալի» տնային խաղին՝ համաձայն մասնակցության դրույթների և պայմանների։ Երազանքն արդեն իրականություն է։

2-6-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան Մադրիդի «Ռեալի» 2023/24 մրցաշրջանի տնային մարզաշապիկներ, իսկ 7-16-րդ տեղերը՝ թիմի տարբերանշանով դրոշներ։ 

Հաղթողների հետ կապ կհաստատվի 3 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Շնորհավորում ենք հաղթողներին, ինչպես նաև հիշեցնում, որ  նոր քուիզը կմեկնարկի այսօր՝ 12:00-ին։ 

Մասնակիցները  նախորդ քուիզի արդյունքները կարող են տեսնել՝ մուտք գործելով quiz.RealMadrid.am -ի իրենց օգտահաշիվները։ 

2-րդ քուիզը կավարտվի հաջորդ ուրբաթ` 10:00-ին։ Մասնակցելու համար անցե՛ք հետևյալ հղմամբ:

Մաղթում ենք հաջողություն

Hala Madrid y Nada Mas!


Ամենակարդացված