Հոդվածներ

Անչելոտի. «Նաչոն յուրահատուկ մրցաշրջան է անցկացնում»
28.01.2024
1229 0

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Լաս Պալմասի» նկատմամբ։

«Ռեալի» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը

«Բաց թողնված գոլից հետո մենք փոխեցինք մեր մարտավարությունը և հիանալի հանդիպում անցկացրինք։ «Լաս Պալմասը» շատ լավ է խաղում գնդակով։ Մենք գիտեինք, որ այս խաղում դժվար կլինի, սակայն թիմը կարողացավ կարևոր հաղթանակի հասնել»։

«Այս մրցաշրջանում մենք իրականացրել ենք 8 քամբե՞ք, դա ցույց է տալիս, որ պահեստայինների նստարանում լավ և մոտիվացված ֆուտբոլիստներ կան։ Նրանց շնորհիվ մենք խաղը փոխելու շատ տարբերակներ ունենք»։

«Կամավինգայի և Վինիսիուսի փոխարինումների շնորհիվ ես ցանկանում էի ավելի շատ ստաբիլություն մտցնել պաշտպանությունում։ Վերջին ժամանակներս մենք պակաս հուսալի ենք պաշտպանությունում, որի պատճառով շատ գոլեր ենք բաց թողել։ Բացի այդ, Կամավինգան հոգնել էր»։

«Մոդրիչը՞, ես շատ եմ հարգում Լուկային և չէի ցանկանում նրան նախավարժանք կատարել, եթե վստահ չեմ, որ նա խաղադաշտ է մտնելու։ Նա պատրաստ կլինի հաջորդ խաղին»։

«Այսօր Լունինը հրաշալի տեսք ուներ, իսկ Նաչոն յուրահատուկ մրցաշրջան է անցկացնում»։


Ամենակարդացված