• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Եթե Մոդրիչը մկանների տաքացման դուրս չի գալիս, նշանակում է՝ վստահ չեմ, որ խաղալու է»

Հոդվածներ

Անչելոտի. «Եթե Մոդրիչը մկանների տաքացման դուրս չի գալիս, նշանակում է՝ վստահ չեմ, որ խաղալու է»
28.01.2024
2173 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Լաս Պալմասի» դեմ հաղթական խաղից հետո խոսել է «Արքայական ակումբի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին:

Հիշեցնենք, որ 38-ամյա Մոդրիչը պահեստայինների թվում էր, նա նույնիսկ վարժանքի դուրս չեկավ հանդիպման ընթացքում:

«Եթե Լուկա Մոդրիչը մկանների տաքացման դուրս չի գալիս, դա նշանակում է՝ ես վստահ չեմ, որ նա խաղալու է: Սա հարգանքի հարց է: Նա լավ է ու պատրաստ կլինի հաջորդ խաղին»,- «Ռեալի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է իտալացի մասնագետը:

Fenomeno, Realmadrid.am