• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • The Telegraph. Հայտնի է, թե որքան գումար է ցանկանում ստանալ Մբապեն «Ռեալում»

Հոդվածներ

The Telegraph. Հայտնի է, թե որքան գումար է ցանկանում ստանալ Մբապեն «Ռեալում»
11.01.2024
2632 0

Կիլիան Մբապեն, «Ռեալ» տեղափոխվելու պարագայում, ցանկանում է դառնալ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն աշխարհում։ 

The Telegraph-ի փոխանցմամբ, ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան մաքուր 75 մլն եվրո վաստակել։ 

Բացի այդ ֆուտբոլիստը մտադիր է մի քանի մլն եվրո պահանջել «Ռեալի» հետ պայմանագիր կնքելու համար, քանի որ այդ պարագայում նա ստիպված է լինելու հրաժարվել կլորիկ գումարից, որպեսզի ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվի «Արքայական» ակումբ։ 

Ավելի վաղ  OK Diario-ի լրագրող Էդուարդո Ինդան հայտնել էր, որ «Ռեալը» հնարավոր է նաև վաճառի Վինիսիուսի տրանսֆերային իրավունքները, եթե թիմ տեղափոխվի Կիլիաn  Մբապեն։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված