Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Պելե
29.12.2022
2406 0

«Ռեալ Մադրիդ» ՖԱ-ն, նրա նախագահն ու տնօրենների խորհուրդը խորապես վշտում են Էդսոն Արանտիշ դու Նասիմենտոյի՝ Պելեի, բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկի մահվան կապակցությամբ:

«Ռեալ Մադրիդը» ցավակություններ է հայտնում նրա ընտանիքին, մտերիմներին, նրա ակումբներին, Բրազիլիայի կոնֆեդերացիային ու Բրազիլիայում և ամբողջ աշխարհում ապրող ֆուտբոլասերներին:

Պելեի մասին լեգենդն ընդմիշտ կմնա նրանց բոլորի հուշերում, ովքեր սիրում են այս մարզաձևը, իսկ նրա թողած ժառանգությունը նրան դարձնում է համաշխարհային ֆուտբոլի մեծագույններից:

Բրազիլիայի հավաքականի կազմում Պելեն երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ 1958, 1962 և 1970 թվականներին: «Սանթոսի» կազմում նա ելույթ է ունեցել գրեթե երկու տասնամյակ, հաղթել 2 Լիբերտադորեսի գավաթ և 2 Մինչմայրցամաքային գավաթ:

Իր ամբողջ մարզական կարիերայում նա խփել է 1282 գոլ և 113 անգամ խաղադաշտ մտել Բրազիլիայի հավաքականի կազմում: Պելեն մահացել է այսօր 82 տարեկանում: Հանգչիր խաղաղությամբ»:


Ամենակարդացված