Հոդվածներ

Անչելոտի. «Արիսաբալագան վաղվա խաղում կլինի մեկնարկային կազմում»
20.12.2023
1109 0

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում  Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Ալավեսին» (22.12.2023 00:30):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Մենք ցանկանում ենք շարունակել լավ դինամիկան, 3 միավոր վաստակել և լավ ավարտել 2023 թվականը»:

«Մենք շարունակում ենք քննարկել Ալաբային փոխարինողի հարցը և դա կքննարկենք առաջիկայում: Ձմեռային տրանսֆերային պատուհանն ավարտվում է հունվարի 31-ին և մենք դեռ ժամանակ ունենք և լավագույն որոշումը կկայացնենք»:

«Ես դարպասապահների ռոտացիայի ծրագիր չունեմ, երկուսն էլ շատ լավ են խաղում: Լունինն արագ աճում է և խաղադաշտ դուրս գալուց հետո մեծ վստահություն է դրսևորում, իսկ Արիսաբալագան իր բարձրության վրա է: Վաղը կխաղա Կեպան, իսկ կհետևեմ նրա խաղին, դրանից հետ կընտրեմ հիմնականին»:

«Չեմ կարծում, որ մենք պետք է հիշենք մրցավարների աշխատանքի բոլոր դրվագները: Նրանք նույնպես կարող են վրդովված լինել ֆուտբոլիստների պահվածքից և դրանից պետք է խուսափել: Չեմ կարծում, որ Բելինգեմը մշտապես դժգոհ է մրցավարների աշխատանքից և դրանից խնդիրներ է սարքում»:

«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել թիմին լավ ցուցանիշների համար՝ հաշվի առնելով վնասվածքների քանակը: Դժվար է, բայց մենք գլուխ կհանենք»:

«Չուամենին չի սիրում հանդես գալ կենտրոնական պաշտպանի դիրքում, ինչպես Կամավինգան չի սիրում խաղալ ձախից, բայց ծայրահեղ վիճակներում նա շատ լավ է խաղում այդտեղ: Նա գիտի, որ անհրաժեշտության դեպքում պետք է ծածկի այդ դիրքը, սակայն ոչ հիմնական դրույքով, այդպիսի տարբերակ մենք չենք դիտարկում»:

«Լայպցիգը՞», այդ թիմը լավ է հանդես գալիս Գերմանիայի առաջնությունում: Մենք ոչ հեշտ խաղեր են սպասվում»:

«Ես շատ ուրախ եմ Էնդրիկի համար: Կարևոր է, որ նա շարունակի փորձ հավաքել: Նա շատ ուրախ է և երջանիկ կլինի հուլիսին մեզ միանալու համար»:


Ամենակարդացված