«Ռեալի» հարձակվող Էնդրիկն, ով այժմ վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Լիոնի» կազմում, խոսել է Բրազիլիայի հավաքական վերադառնալու իր ցանկության մասին։
«Կարլո Անչելոտին ինձ ուղղություն է ցույց տվել ու ասել, թե ինչ կարող եմ անել ավելի լավը դառնալու համար։ Նա ինձ ասեց, որ գնամ, խաղամ ու զարգանամ։ Ես միշտ հետևել եմ նրա խորհուրդներին ու հենց դրա համար որոշեցի տեղափոխվել «Լիոն» ու խաղալ։
Բոլորն են ցանկանում հանդես գալ հավաքականի կազմում։ Փառք Աստծո, ես հնարավորություն ունեցել եմ հավաքականի մարզաշապիկը կրելու, և կանեմ ամեն ինձ վերադառնալու համար։
Այժմ ես ցանկանում եմ օգնել «Լիոնին», խաղալ ու հաղթել։ Ցանկանում եմ այս ակումբի հետ տիտղոսներ նվաճել։ Ես միշտ ցանկանում եմ հաղթել». նշել է բրազիլացին:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն