Հոդվածներ

Մոդրիչը հիացած է «Ռեալի» նորեկով
14.10.2023
1634 0

Եվրո-2024-ի որակավորման փուլի Խորվաթիա-Թուրքիա (0-1) խաղից հետո Լուկա Մոդրիչը խոսել է «Ռեալի» նորեկ Արդա Գյուլերի մասին, որն այս ամռանն է տեղափոխվել «Ֆեներբահչեից»:

«Արդա Գյուլերը հիանալի տղա է ու մեծ տաղանդ ունի: Ափսոս, որ վնասվածքը դեռևս թույլ չի տվել այդ տաղանդը ցույց տալ մադրիդյան երկրպագուներին»,- Մոդրիչի խոսքը փոխանցում է հավաքականի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Գյուլերը կարող է վերջնականապես շարք վերադառնալ միջազգային դադարից հետո:

Հոկտեմբերի 21-ին «Ռեալը» կընդունի «Սևիլյային»:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված