Հոդվածներ

Չուամենին ներողություն է խնդրել երկրպագուներից
11.02.2023
1676 0

Օրելիերն Չուամենին ենթարկվել էր երկրպագուների քննադատություններին այն բանից հետո, երբ վնասվածքի ընթացքում ուղևորվել էր Փարիզ և «Վիլյառեալի» դեմ խաղը դիտելու փոխարեն այցելել НБА-ի հանդիպման։

«Փարիզ ուղևորությունը սխալ էր, բայց ես դեռ երիտասարդ եմ ու նման բաներ այլևս չեն կրկնվի։ Ես գիտեի, որ «Ռեալը» աշխարհի լավագույն ակումբն է, և այստեղ սպասելիքներն ու ճնշումը ահռելի են».  Diario AS-ի հետ զրույցի ընթացքում նշել է Չուամենին։

Վնասվածքից վերականգնվելու հետո Չուամենին բավական արագ կարողացավ լավ մարզավիճակ հավաքել։

Այսօր «Ռեալը» ԱԱԱ-ի եզրափակչում մրցելու է «Ալ Հիլալ»-ի հետ, և ֆրանսիացին պատրաստ է մասնակցել այդ հանդիպմանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված