Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ» - «Խետաֆե» խաղից հետո
03.09.2023
1674 0

Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Խետաֆեին» և հաղթեց 2-1 հաշվով:

1. «Ռեալը» 4-րդ անգամ պատմության մեջ հաղթեց Լա լիգայի առաջին 4 խաղերում (61/62, 62/63, 22/23, 23/24):

2. «Ռեալը» 4-րդ անգամ հաղթեց «Խետաֆեին» տանը՝ հանդիպման ընթացքում զիջելով հաշվի մեջ (2009, 2013, 2015, 2023):

3. Անչելոտին «Ռեալում» հաղթանակների թվով հավասարվեց Զիդանին 172): Իտալացին երկրորդ հորիզոնականում է ֆրանսիացու հետ, իսկ նրանց գերազանցում է Մունյոսը (357):

4. Բելինգեմը 21-րդ դարում Լա լիգա տեղափոխված 4-րդ նորեկն է, որը տեղի առաջնության առաջին 4 խաղերում գոլ է խփում (Ռոնալդուից, Իբրահիմովիչից և Ֆաբրեգասից հետո):

5. Բելինգեմը Լա լիգայի պատմության 14-րդ ֆուտբոլիստն է, որը Պրիմերայի առաջին 4 խաղերում գոլ է խփում:

6. Բելինգեմը «Ռեալի» երկրորդ ֆուտբոլիստն է, որն իր առաջին 4 խաղերում գոլ է խփում Լա լիգայում (առաջինը Ռոնալդուն է):

7. Խոսելուն իր առաջին և երկրորդ գոլերը Լա լիգայում «Ռեալի» կազմում խփել է 4274 օր տարբերությամբ:

8. «Ռեալը» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում երկու գոլ է բաց թողել և երկուսն էլ իր սաներից՝ Արիբասից և Մայորալից:

9. «Ռեալի» դեմ խաղում «Խետաֆեի» դարպասապահ Սորիան 10 սեյվ կատարեց՝ կրկնելով անձնական ռեկորդը:



Ամենակարդացված