Հոդվածներ

Մենդիի նոր շանսը
20.08.2023
2353 0

Միլիտաոյի վնասվածքից հետո ֆրանսիացին կարող է ունակությունները ցույց տալու նոր հնարավորություն ստանալ: Սպասվում է, որ հենց Մենդին կդառնա Անչելոտիի 4-րդ ընտրությունը կենտրոնական պաշտպանի դիրքի համար: Ավելի վաղ եզրային պաշտպանն այդ դիրքում խաղացել է 20/21 մրցաշրջանում՝ մասնակցելով 2 հանդիպման և անգամ կարողացել մեկ գոլ խփել:

28-ամյա պաշտպանը հիանալի ֆիզիկական տվյալներ ունի և բավարար որակներ ու արագություն, ինչպես նաև հիանալի է խաղում 1-ը 1-ի դիմաց: Հենց այդ որակներն էլ ֆուտբոլիստի առաջ նոր հնարավորություններ կբացեն:

Նախորդ տարվա անհաջող մրցաշրջանից հետո, ֆրանսիացին կարող է փոխել իրերի ընթացքը ակումբում: Մենդին ունի մարզչի աջակցությունը և եթե այս ծայրահեղ իրավիճակում չկարողանա օգտագործել իր շանսը, ապա ակումբում կսկսեն այլ կերպ նայել նրա ապագային:


Ամենակարդացված