Հոդվածներ

Բելինգեմի հետ, բայց առանց ռմբարկուի
20.08.2023
2430 0

Marca-ի լրագրող Կառլոս Կարպիոյի կարծիքը

«Ռեալի» առաջին պաշտոնական խաղերում Բելինգեմը ցուցադրել իր ունակությունների ամբողջ ներկապնակը՝ ձեռնունայն թողնելով «Աթլետիկի» և «Ալմերիայի» ֆուտբոլիստներին իր դրիբլինգով և խաղադաշտի յուրաքանչյուր հատվածում տեղաշարժով: Բելինգեմի «շարժուձևը» շատ է հիշեցնում Զիդանին, իսկ որոշները նրան անգամ համեմատում են նաև Լեմպարդի և անգամ Դի Ստեֆանոյի հետ:

20-ամյա ֆուտբոլիստն այնքան ունիվերսալ է, որ Անչելոտին առանց որևէ դժվարության մոդիֆիկացրել է իր սիրելի 4-3-3-ը, որ առավելագույնս քաղի անգլիացու լավագույն որակներից, որը մրցակցի տուգանայինում գործողությունների առավելագույն ազատություն է ստացել: Այս փոփոխությունները կարող են անհրաժեշտ թվալ, բայց թիմը դրանից միայն դրական էֆեկտ է ստանում:

Եվ դա լավ է, քանի որ քչերն են հասկանում, որ առաջիկա 2 շաբաթների ընթացքում Մբապեն չի լուծի ՊՍԺ-ի հետ հարցերը, սակայն չի տեղափոխվի Իսպանիա: «Ռեալը» ևս մեկ մրցաշրջան կանցկացնի վերջին տարիների ամենաանբալանսավորված կազմով և դա էլ հերիք չէ, առանց վնասվածք ստացած Կուրտուայի և Միլիտաոյի:

Մադրիդցիների կիսապաշտպանությունը հոյակապ է և՛ որակով, և՛ քանակով: Կեպան ունակ է հիանալի կերպով անառիկ պահել դարպասը, բայց պաշտպանությունում հարցեր կան, խնդրահարույց է նաև հարձակման դիրքը՝ հաշվի առնելով Բենզեմայի հեռանալը:

Վերջին անգամ «Ռեալը» հարձակման գիծը չցանկացավ ուժեղացնել 2018 թվականին, երբ հեռացավ Ռոնալդուն, իսկ ակումբը թիմ հրավիրեց միայն Մարիանոյին: Արդյունքում, մարզիչը պաշտոնանկ արվեց հոկտեմբերին, իսկ թիմին ողջ մրցաշրջանի ընթացքում դժվարությամբ էին տրվում արդյունավետ գործողությունները:

 Հազիվ թե ամբողջությամբ նույնը կրկվի նաև այս անգամ՝ հաշվի առնելով Վինիսիուսի, Ռոդրիգոյի, Բրահիմ Դիասի և Խոսելուի առկայությունը, սակայն հասկանալի է, որ դա բավարար չէ ակումբին: Այդ պատճառով էլ Անչելոտին թոփ մակարդակի 9 համար է պահանջել (Քեյնին կամ այլ մեկին) հենց առաջին օրվանից: Բայց մարզչի խնդրանքը չի բավարարվել և 9 համարը դեռևս թափուր է:

Վլահովիչի վարձակալության տարբերակը «սառեցված» է, այդ պատճառով էլ բոլորը շարունակում են հայացքն ուղղել Փարիզի ուղղությամբ:


Ամենակարդացված