Հոդվածներ

Բելինգեմը «Ռեալում» մարզվում է հատուկ ռեժիմով
13.07.2023
1911 0

Մադրիդի «Ռեալի» նորեկ  Ջուդ Բելինգեմը մարզվում է հատուկ ռեժիմով:

AS-ի հաղորդմամբ՝ անգլիացին շարունակում է վերականգնվել ծնկի վնավսածքից, որը ստացել էր Դորտմունդի «Բորուսիայում» մրցաշրջանի վերջում:

Բելինգեմի համար մշակվել է մարզումային հատուկ ծրագիր, որը ներառում է անհատական մարզումներ և աշխատանք ընդհանու խմբի հետ: Սա արվում է վնասվածքի կրկնությունից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մադրիդյան գրանդի հետ հուլիսի 19-ին կմեկնի ԱՄՆ-ում անցկացնելու միջմրցաշրջանային պատրաստության առաջին հատվածը: Հուլիսի 24-ին «Արքայական ակումբը» Լոս Անջելեսում կմցրի «Միլանի» հետ:

Fanat, Realmarid.am







Ամենակարդացված