• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բելգիայում գլխավոր մարզչի ընտրության հարցում հաշվի կառնեն 3 ֆուտբոլիստի կարծիք

Հոդվածներ

Բելգիայում գլխավոր մարզչի ընտրության հարցում հաշվի կառնեն 3 ֆուտբոլիստի կարծիք
05.12.2022
4771 0

Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր մարզչի ընտրության հարցում խորհրդակցելու է թիմի առաջատարների հետ:

Het Nieuwsblad-ի հաղորդմամբ՝ առաջնային է Տիբո Կուրտուայի, Ռոմելու Լուկակուի և Կևին դե Բրույնեի կարծիքը:

Հիշեցնենք, որ իսպանացի Ռոբերտո Մարտինեսը հեռացել էր իր զբաղեցրած պաշտոնից Մունդիալում ձախողվելուց հետո: Բելգիան խմբում զբաղեցրել էր 3-րդ տեղն ու ավարտել ելույթներն աշխարհի առաջնությունում:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված