Հոդվածներ

Չուամենին մտադիր չէ այս ամռանը հեռանալ «Ռեալից»
05.07.2023
1836 0

Օրելիեն Չուամենին չի պատրաստվում հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ 

Marca-ի փոխանցմամբ, 23-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է պայքարել հիմնական կազմում տեղի համար։ «Ռեալում» ևս վստահում են ֆուտբոլիստին և կարևոր են համարում ապագայի համար։ 

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի առաջին հատվածում ֆրանսիացին պարբերաբար էր խաղադաշտ դուրս գալիս մեկնարկային րոպեներից, սակայն երկրորդ հատվածում նա կորցրել էր իր տեղը մեկնարկային կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված