Հոդվածներ

Լուկաս Վասկեսը 32 տարեկան է
01.07.2023
938 0

«Ռեալի» սանը թիմի կազմում մասնակցել է 311 խաղի, նվաճել 18 տիտղոս:

Լուկաս Վասկեսը հուլիսի 1-ին նշում է ծննդյան 32-րդ տարեդարձը: Գալիացին ծնվել է 1991 թվականի հուլիսի 1-ին Կուրտիսում (Լա Կորունյա) ու շուտով իր 9-րդ մրցաշրջանը կմեկնարկի «Արքայական ակումբում»: «Ռեալի» մարզաշապիկով 311 խաղի մասնակցելով՝ Վասկեսն ակումբի հետ նվաճել է 18 տիտղոս (Չեմպիոնների լիգա՝ 4, ԱԱԱ՝ 4, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ՝ 3, Լա լիգա՝ 3, Իսպանիայի Սուպերգավաթ՝ 3, Արքայական գավաթ՝ 1): Վասկեսը «Ռեալի» կազմում խփել է 33 գոլ:

Մադրիդի «Ռեալի» համակարգին Լուկաս Վասկեսը միացել է 2007 թվականին՝ համալրելով Մ17 թիմի կազմը: «Ռեալի» համակարգում իր ուղին կերտելով ու «Էսպանյոլի» կազմում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո Լուկաս Վասկեսը հիմնական թիմին միացել է 2015 թվականի ամռանը: Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 30 խաղի՝ օգնելով թիմին նվաճել աշխարհի ակումբային գավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթն ու Իսպանիայի գավաթը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված