• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. «Ռեալն» առաջին պաշտոնական առաջարկն է արել Մբապեի տրանսֆերի համար

Հոդվածներ

Marca. «Ռեալն» առաջին պաշտոնական առաջարկն է արել Մբապեի տրանսֆերի համար
25.08.2021
3029 0

«Ռեալը» առաջին պաշտոնական առաջարկն է կատարել ՊՍԺ-ին՝ Կիլիան Մբապեի տրանսֆերի համար:

Ինչպես փոխանցում է Marca-ն, «սերուցքայինները» պատրաստ են 160 եվրո վճարել, որպեսզի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը աստղային ֆրանսիացին տեղափոխվի Մադրիդ:

Ավելի վաղ նշվում էր, որ ֆուտբոլիստի հետ քննարկումից հետո հենց փարիզյան ակումբն էր հարցում արել «սերուցքայիններին»՝ առաջարկելով բանակցություններ սկսել:

Մադրիդում հանգիստ և վստահ են, քանի որ կարծում են` վճռորոշ դեր պիտի խաղա Մբապեի ցանկությունը. վերջինս այլևս չի ցանկանում մնալ Փարիզում ու

մտադիր է գնալ նոր մարտահրավերների հետևից:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված