Հոդվածներ

Կանավարո. «Ռեալը» ֆավորիտ է «Սիթիի» հետ դիմակայությունում
13.05.2023
1301 0

Ֆաբիո Կանավարոն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում «Ռեալի» շանսերի մասին։ 

«Առաջին խաղում երկու թիմերն էլ լավ խաղացին։ Կարծում եմ, որ «Սիթին» ֆավորիտ չէ պատասխան խաղում։ Ես լավ գիտեմ, թե ինչ է իրենից ներկայացնում «Ռեալը»։ Նրանք մեկնելու են Անգլիա հաղթանակի համար։ 

ՉԼ-ում հաղթելու համար դու պետք է մշտապես չկորցնեց կենտրոնացվածությունը։ «Ռեալը» իր ողջ ուժերն է ներդնում այս մրցաշարում։ ՉԼ-ն միշտ էլ ավելի կարևոր է, քան Լա Լիգան։ 

Խնդիրն այստեղ այն է, որ նրանք ունեն մարզիչ, ով կամաց կամաց հասնում է նվաճումների։  Անչելոտին ֆենոմեն է». նշել է Կանավարոն։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված