Հոդվածներ

Հայտնի է, թե ով է սպասարկելու «Չելսի» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը
17.04.2023
1758 0

Վաղը ՉԼ-ի 1/4 եզրափակչի շրջանակում «Ռեալը» մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու «Չելսիի» հետ։ Հանդիպումը սպասարկելու է Դանիելե Օրսատոյի գլխավորած մրցավարական անձնակազմը։ VAR համակարգի պատասախանատուն լինելու է Մասիմիլիանո Իրատին։ 

Օրսատոն արդեն 7 անգամ հնարավորություն ունեցել է ՉԼ-ի շրջանակում սպասարկել «Ռեալի» մասնակցությամբ հանդիպումներ։  Այդ 7 խաղերից 3-ում «Սերուցքայինները» հաղթել են, իսկ մնացած 4 խաղերում կրել պարտություն։ Ընթացիկ խաղարկության խմբային փուլում Օրսատոն սպասարկել է «Լեյպցիգի» դեմ հանդպումը, որտեղ «Ռեալը» պարտություն է կրել 3:2 հաշվով։ 

Իսկ ահա «Չելսիի» մասնակցությամբ իտալացի մրցավարը ՉԼ-ում սպասարկել է 4 հանդիպում, որոնցից 2-ում «Ազնվականները» հաղթել են, 1-ում՝ պարտվել, և ևս մեկ խաղ ավարտվել է ոչ ոքի արդյունքով։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված