Հոդվածներ

Մարիանոյի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին
05.04.2023
1299 0

Մարիանո Դիասը այս ամռանը միանշանակ հեռանալու է Մադրիդի «Ռեալից»։ Նրա գործող պայմանագիրը ավարտվում է հունիսի 30-ին, և «Ռեալը» չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ։  Mundo Deportivo-ի հետ զրույցի ընթացքում Մարիանոյի գործակալը նշել է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ։ 

«Յուրաքանչյուր 3 ամիսը մեկ մենք կապ ենք հաստատում այլ ակումբների հետ։ Վերջիվերջո Մարիանոն միշտ եղել է տրանսֆերային շուկայում և մի շարք ակումբներ ցանկցաել են նրան իրենց կազմում տեսնել։ Նա շանսեր ունի Պրեմիեր Լիգայում, Սերիա Ա-ում կամ Բունդեսլիգայում հանդես գալու։ «Սանթոսից» որևէ առաջարկ չենք ստացել։ Դա պատմություն ունեցող ակումբ է, բայց մեզ ոչ ոք չի զանգահարել։ Նա ցանկանում է տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ երջանիկ կլինի, և կապ չունի, թե որքան խաղաժամանակ կստանա». նշել է Արանդան։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված