• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեմա. «Ինձ լավ եմ զգում և պատրաստ կլինեմ «Բարսելոնայի» դեմ խաղին»

Հոդվածներ

Բենզեմա. «Ինձ լավ եմ զգում և պատրաստ կլինեմ «Բարսելոնայի» դեմ խաղին»
16.03.2023
1270 0

Կարիմ Բենզեման նշել է, թե ինչու է փոխարինվել «Լիվերպուլի» դեմ խաղի 82-րդ րոպեին։

«Ես տհաճ հարված ստացա ոտքիս, բայց դա ընդամենը ցավոտ հարված էր։ Որևէ լուրջ բան չկա։ Ես պատրաստ կլիեմ «Բարսելոնայի» դեմ կայանալիք առաջիկա հանդիպմանը». նշել է «Ռեալի» ավագը։ 

Հիշեցնենք, որ «Ռեալը» երեկ Բենզեմայի միակ գոլի շնորհիվ հաղթեց «Լիվերպուլին» և նվաճեց ՉԼ-ի 1/4 եզրափակչի ուղեգիր։ Հենց գոլի դրվագում էլ ֆրանսիացին հարված ստացավ ոտքին և փոխարինվեց։

«Ռեալը» Լա Լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Նոու Կամպ» մարզադաշտում այս շաբաթ մրցելու է «Բարսելոնայի» հետ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված